Սպորտ
06:00 10/04/2020

Արսենալի նախկին մարզիչ Էմերին հնարավոր է գլխավորի Միլանը

«Միլանի» ղեկավարությունը հայտնել է, որ եթե չկարողանա թիմ բերել գերմանական «Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, ապա թիմ կհրավիրվի Էմերիին:

Ավելի վաղ անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաստատել է, որ կարող է հայտնվել Ա Սերիայում։

«Ես 16 տարի մարզում եմ տարբեր ակումբներ: Որոշեցի մի փոքր հանգստանալ, շունչ քաշել:

Այժմ, պատրաստ եմ նոր մարտահրավերի: Մի քանի իտալական ակումբների հետ բանակցել եմ, բայց դրանք անարդյունք են եղել: Հիմա էլ դիտարկում եմ մի քանի առաջարկ, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել»,-նշել է Էմերին։

Հիշեցնենք, որ  48-ամյա մասնագետը անցած նոյեմբերին հեռացվեց «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Աղբյուրը՝ Sky Sport․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ