fbpx
Սպորտ

Արսենալի պաշտպանը կարող է անվճար տեղափոխվել Բարսելոնա

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է Mirror-ը:

Կատալոնական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ժորդի Ալբային փոխարինող: Ընդ որում, տեղափոխության դեպքում Մոնրեալն անվճար բաժին կհասնի «Բարսելոնային, քանի որ ամռանը նրա պայմանագիրը կավարտվի «զինագործների» հետ և ֆւոտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցություններ է վարում իսպանացու հետ, սակայն կողմերն առաջվա պես չեն կարողանում համաձայնության գալ:

Մոնրեալը 2013 թվականին է տեղափոխվել «Արսենալ» «Մալագայից» և այդ ժամանակից ի վեր «զինագործների» կազմում 227 հանդիպման է մասնակցել: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր-լիգայի 15 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ