Արսենալն ու Միլանը կպայքարեն Ասենսիոյի տրանսֆերի համար

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Marko Asensio

Ամենադիտվածներ

Անգլիական «Արսենալը» «աչքի տակ է առել» Մադրիդի «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին։

Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։

Վերջինս նշում է, որ լոնդոնյան ակումբը կփորձի 26-ամյա հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել Ասենսիոյին 30 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալի» հետ կպայքարի նաև իտալական «Միլանը»։

Նշենք, որ իսպանացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։

Ամենաթարմ