«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում էր Մյունխենի «Բավարիայում», կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում:
Հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Արսենալը», որը ցանկանում է 1 մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին և արդեն սկսել է բանակցել «Բարսելոնայի» ղեկավարության հետ:
Նշվում է, որ «Արսենալն» առաջարկել է վճարել նաև Կոուտինյոյի աշխատավարձի 50 տոկոսը:
Այս մասին տեղեկանում ենք Actualite Barca-ից: