fbpx
Սպորտ

Արսենալը հաղթեց Ռենին և շարունակում է պայքարը

Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» էր: «Արսենալը» առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով:

«Արսենալը» հանդիպումը շատ ակտիվ սկսեց: Արդեն առաջին 15 րոպեի ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին:

5-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը, իսկ 10 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մեյտլենդ-Նայլսը:

69-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանն էլ սկիզբ դրեց իր թիմի երրորդ գոլին:

72-րդ Մխիթարյանի սկսած գրոհը Կոլաշինացի փոխանցումից հետո ավարտին հասցրեց Օբամեյանգը՝ իր հաշվին դուբլ գրանցելով:

Այսպիսով, «Արսենալը» հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

https://streamable.com/d0us0

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ