fbpx
Սպորտ

Արսենալը կարող է հպարտանալ արած աշխատանքով, բայց ոչ արդյունքով. Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ խաղին և կրած պարտությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Խելահեղ խաղ էր: Ես հպարտանում եմ կատարված աշխատանքով, թիմն առաջին 45 րոպեներին պահեց բարձր տեմպը: Խաղի վերջում մենք հաղթում էինք մինչև վերջին պահը: 11-մետրանոց հարվածաշարում շանսերը միշտ 50/50 են, և մենք պարտվեցինք:

Մենք հիասթափված ենք, բայց մեր աշխատանքն ավելիին է արժանի: Դրական պահեր շատ կան: Երկու թիմերն էլ կարող են գոհ լինել պաշտպանական գործողություններից: Երկրպագուների համար դրանք 90 հիանալի րոպեներ էին: Արդյունքն անընդհատ փոխվում էր: Դա տպավորիչ էր:

«Արսենալը» կարող է հպարտանալ արած աշխատանքով, բայց ոչ արդյունքով: Մեսութ Օզիլը վերադարձել է ու օգնում է թիմին իր խաղային որակներով և ոգով: Մենք նախատեսել էինք փոխարինել նրան ու դա քննարկել էինք նախապես», – ասել է մարզիչը:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել էր 5-5 հաշվով: Ուստի, հաղթողը որոշվեց հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով (4-5):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ