fbpx
Սպորտ

Արսենալը կվարձակալի Ռեալի կիսապաշտպանին․ BBC

«Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կմեկնի «Արսենալ» վարձակալությամբ, հաղորդում է BBC-ն:

Ըստ հեղինակավոր պարբերականի, թիմերն արդեն համաձայնության են եկել գործարքի բոլոր պայմանների վերաբերյալ: Այս կապակցությամբ իր համաձայնությունն է տվել նաև ֆուտբոլիստը:

Մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:

Սեբալյոսը ամբողջ մրցաշրջանը կանցկացնի «Արսենալում»:

Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է Լա Լիգայի 23 խաղերում։ Նա աչքի է ընկել 3 գոլով և ստացել 3 դեղին քարտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ