Սպորտ
10:41 11/02/2020

Արսենալը մեծ գումար է պահանջում Ռոմայից Մխիթարյանի տրասֆերի համար

«Արսենալը» և «Ռոման» չեն կարողանում համաձայնության գալ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ։

Անգլիական ակումբը 20 միլիոն եվրո է պահանջել «Ռոմա»-ից հայ կիսապաշտպանի լիարժեք տրանսֆերի համար։ Իտալական ակումբը, սակայն, մտադիր չէ այդքան գումար վճարե: Այս մասին հաղորդում է Dailystar-ը։

Նշենք, որ հայ ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ի կազմում:

Նա «Արսենալ»-ից տեղափոխվեց հռոմեական ակումբ ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանը 9-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ