fbpx
Սպորտ

Արսենալը մտադրություն ունի Մխիթարյանի տրանսֆերի վաճառքով ձեռք բերել նոր ֆուտբոլիստի

«Արսենալի» ղեկավարությունը ամառային տրանսֆերի ժամանակ պատրաստվում է ակումբում լուրջ փոփոխություններ իրականացնել:

Թիմի կազմի փոփոխությունը ժամանալ «Արսենալը» մտադրություն ունի վաճառել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին վաճառել «Ռոմային» և վաճառքից ստացված գումարով ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին:

Դրիս Մերտենսին, այս պահին «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է և ակումբը պատրաստ է կնքել 2 տարվա պայմանագիր: Սակայն դեռևս խնդիր է հանդիսանում Մերտենսի աշխատավարձը, քանի որ նրա աշխատավարձը կազմում է 4,5 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերի ժամանակ վաճառել Հենրիխի տրանսֆերային իրավունքը: Ամեն դեպքում Մխիթարյանը ապագայի հետ կապված որոշումներ եռ չի կայացրել և պատրաստվում է հստակ որեշել ամռանը:

Նշենք նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հավանական է համարում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանին ակումբ վերադարձնելը:

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ