fbpx
Սպորտ

ԱՊԼ․ Արսենալը տանը պարտվեց Բրայթոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ԱՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին»։

Առաջինը հաջողության հասան հյուրերը․ խաղի 36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Ադամ Ուեբստերը։ «Արսենալին» հաջողվեց հաշիվը հավասարեցնել միայն 2-րդ կեսում․ հաջողության հասավ Ալեքսանդր Լակազետը։ Բայց վերջին խոսքը հյուրերինն էր։ խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Նիլ Մոլեն ու հաղթանակ պարգևեց «Բրայթոնին»։

Տուրի արդյունքներով՝ լոնդոնյան ակումբն այս պահին զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ 19 միավորով, իսկ «Բրայթոնը» 13-րդն է՝ 18 միավորով։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ