Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը կարող է Բունդեսլիգան փոխարինել ԱՊԼ-ով:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Արսենալը» պատրաստվում է պայքարել «Տոտենհեմի» հետ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար: Գինտերը վաղուց է Ունայ Էմերիի ու Մաուրիսիո Պոչետինոյի ուշադրության կենտրոնում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը 15 հանդիպում է անցկացրել:
Նրա թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է և յոթ միավոր հետ է մնում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից»:
Հաղորդում է armsport.am-ը։