fbpx
Առողջապահություն

Արսենն այս ողջ ընթացքում Երևանից համակարգում էր տեղափոխման գործընթացը. դեսպան

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան.

«Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի այդ, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրավորներին ապաքինում եմ մաղթում, իսկ զոհերի հարազատներին՝ համբերություն։

Արդեն 3 օր է՝ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է վիրավորների և զոհերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը, և այդ ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ արձագանքներ (նաև վրացիներից), որոնք մի պահ շարժեցին հպարտությունս։ Արձագանքողներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը սրտացավությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր քաղաքացիներին։

Եվ, իրոք, այսօր հասել ենք մի կետի, երբ 1 օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորների և 3 զոհերի՝ Հայաստան տեղափոխումը, Հայաստանից ժամանած ուղղաթիռն այսօր առավոտյան տեղափոխեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, իսկ վերջին տուժածի տեղափոխման համար էլ սպասում ենք բժիշկների թույլտվությանը։

Ցանկանում եմ բարձր պրոֆեսիոնալիզմի և հիանալի համագործակցության համար իմ խորին շնորհակալությունը հայտնել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանին։ Արսենն այս ողջ ընթացքում Երևանից համակարգում էր տեղափոխման գործընթացն, իսկ Հովհաննեսը, երկու օր շարունակ գտնվելով Թբիլիսիի հիվանադանոցներում, պարզապես փայլուն կերպով իրականացրեց իր պարտականությունները։

Շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի ղեկավարությանը և բժիշկներին, որոնց հսկողության ներքո ծայրահեղ ծանր հիվանդը տեղափոխվեց Հայաստան:

Երախտագիտությունս եմ հայտնում նաև վրացական կողմին ցուցաբերած օժանդակության համար»:

https://www.facebook.com/ruben.sadoyan.37/posts/324561085119753

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ