fbpx
Քաղաքականություն

Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)», – ասված է հրամանագրում:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ