fbpx
Հասարակություն

Արշակունյաց պողոտայում վրաերթի հետևանքով քաղաքացին մահացել է

Փետրվարի 17-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնված 1990 թ.) «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Կ.-ին (ծնված 1951 թ). վերջինս տեղում մահացել է:

Ս. Թ.-ի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Լ. Կ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ