fbpx
Իրավական

Հակոբ Արշակյանի արարքը իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում: Ապա լրագրողը հայհոյել էր Արշակյանին, որից հետո նա հարվածել էր Փայլակ Ֆահրադյանին:

Նախօրեին կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ