Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը խոսել է Հակոբ Արշակյանի հնարավոր պաշտոնանկության մասին

Ալեն Սիմոնյանը՝ խոսելով լրագրողի վրա նախարարի հարձակման մասին ասել է՝ պարոն Արշակյանն իմ լավ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն է, և ինքը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ:

Վստահ եմ, որ նա շատ ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է

«Ես՝ ինքս, նույնպես դատապարտում եմ: Հասկանում եմ, որ այսօր սադրանքները, լարվածությունն իր ազդեցությունն ունենում է, բայց ամեն դեպքում որևէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրել»,-ասել է նա:

Հնարավո՞ր է, որ նա պաշտոնանկ արվի Սիմոնյանը ասաց, որ չի կարող նման բան ասել. «Բայց պարոն Արշակյանն ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կրել, դա ևս մեկ անգամ պատիվ է բերում իրեն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ