Արշակյանը և Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին-Azat TV
Խորհրդարան
16:23 24/12/2021

Արշակյանը և Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

«Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին և պալատի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը և նախաձեռնությունները: Կարևորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաև հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ