ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
«Այսօր ամփոփում ենք 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքները և պետք է նշեմ, որ ոլորտը բնութագրող ցուցանիշները ոչ միայն չեն նվազել, այլ՝ պահպանել են դինամիկ աճի տեմպերը», – Նշել է նախարար Հակոբ Արշակյանն ու անդրադարձել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին:
Նախարարը բոլոր ուղղություններով մանրամասնել է իրականացված աշխատանքների ընթացքը, ձեռքբերումներն ու ցուցանիշները, ներկայացրել առաջիկա ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:
Նախարարության առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։
