ՏՏ

Արշակյանը հայկական արտադրության ՌԷՊ կայան է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100 կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ