Զինված Ուժեր

Արտակ Դավթյանն այցելել է Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորին

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին. տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում լաստիկե իրանով ծուղակ ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել, նրա աջ ոտնաթաթն ամպուտացվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ