fbpx
Զինված Ուժեր

Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը անդրադարձավ բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:

Նա ընդգծեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել, և այդ զորամասերում եմ եղել, դրանից չեմ խորշում»,-ասաց նա:

Հարցին, թե ով է պատասխան տալու զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ օրենք կա, որի առաջ բոլորը հավասար են։

«Եթե մեղավորը կորոշվի դատարանի միջոցով, կպատժվի: Հիմա որևէ դեպքի հետ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում:

Ծառայողական քննություններ բոլոր դեպերում անցկացվում են, ելնելով ծառայողական քննության արդյունքներից, մենք ունենք և կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ, և այլ կարգապահական տույժեր: Ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»,-նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ