fbpx
Զինված Ուժեր

Արտակ Դավթյանը շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ։

Շնորհավորանքը հրապարակվել է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում։

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ:

Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում:

Մաղթում եմ առողջություն, ամուր մարտական ոգի, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ դժվարին, բայց պատվաբեր գործում», – ասված է շնորհավորանքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ