Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Կարակալպակիստանի խորհրդարանի պատգամավորների և հանրապետության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ զոհեր կան քաղաքացիական անձանց և իրավապահների շրջանում, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Հարձակումներ են եղել կառավարական շենքերի և պահպանվող օբյեկտների վրա, ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում»,- ասել է նա։
Նախագահը չի հայտնել վիրավորների ու զոհերի թիվը։