fbpx
Աշխարհ
18:00 19/12/2019

Արտակարգ դրություն Ավստրալիայում․ պատճառը հրդեհներն են

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հաջորդ յոթ օրերին հրդեհների վտանգի պատճառով։ Այս մասին հաղորդում է Sydney Morning Herald թերթը։

Նոր Հարավային Ուելսում ապրում է Ավստրալիայի բնակչության մեկ երրորդը: Նահանգի մայրաքաղաքն է Սիդնեյը՝ երկրի խոշորագույն քաղաքը: Հրդեհների պատճառով վերջին շաբաթներին մեգապոլիսը կանոնավորապես պատված է թանձր ծխով:

Նոր Հարավային Ուելսում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարում արդեն երկրորդ անգամ հրդեհների սեզոնի սկզբից ի վեր: Բնական հրդեհները նոր ուժով բռնկվել են նոյեմբերի սկզբից: Կան զոհեր: Ոչնչացվել է արդեն մեկ միլիոն հեկտարից ավելի անտառ, այդ թվում կոալաների բնակության վայրեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ