2019 թվականին ստեղծված սոցիոլոգների ցանցը իրականացնում է հարցում բնակչության շրջանում` պարզելու համար, թե ինչպիսին է հասարակական տրամադրությունը մեկուսացման և ինքնամեկուսացման պայմաններում:
Քանի որ 2020 թվականին մարտի 1-ին Հայաստանում առաջին կորոնավիրուսի դեպք հաստատվեց: Իսկ ս.թ մարտի 16-ին մինչև ապրիլի 14-ը ներառյալ հայտարարվեց արտակարգ դրություն:
Սոցիոլոգիական հարցման հիմնական նպատակը հասկանալն է, թե ինչպիսի հոգեբանական և ֆիզիկական վիճակում է գտնվում մարդն արտակարգ դրության պայմաններում:
Հարցումը կատարվում է անանուն, սակայն անհրաժեշտ է նշել այն մարզը, որտեղ բնակվում եք և արդյունքում հարցումը կնպաստի հասկանալ, թե ինչպես է ազդում և ազդելու պանդեմիան ՀՀ-ում քաղաքացիների կենսագործունեության վրա:
Հարցմանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

