ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ երեկվա միջադեպին, ըստ էության, ասելով, որ դա արվում էր ցույց տալու համար, թե ներքաղաքական ճգնաժամը չի հաղթահարվել ընտրություններով։
Վարչապետը նշեց, սակայն, որ ընտրություններով ներքաղական ճգնաժամը հաղթահարվել ու, մեծ հաշվով, ներքին մարտահրավեր չի եղել և չի էլ լինելու։
Փաշինյանի կարևոր արձանագրումներից էր, որ ներքաղաքական վիճակի հաղթահարված լինելը վիճարկողները հույս ունեն արտաքին ճգնաժամերի։
Հետո նա նշեց, որ եթե ԱԺ-ն ոմանց համար խրամատ է (նկատի ունի՝ Սեյրան Օհանյանին, ով ընտրություններից հետո այլաբանորեն հայտարարել էր, որ իրենք խրամատ են վերցրել ԱԺ-ում ու պետք է ամրացնեն դրանք՝ հետագա գրոհի համար), ուրեմն պետք է արձանագրել, որ թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում և անհրաժեշտության դեպքում պետք է այդ գործողությունները կասեցվեն։