Առողջապահություն

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․

«Այսօր` մարտի 31-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը:

Թեմա՝ արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ