Քաղաքականություն

Դեսպան Արտաշես Թումանյանը ընդունեց իրանական Exe Start Out ընկերության տնօրենին

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ