Երևան
14:30 25/04/2020

Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երեկվա միջոցառումների վերաբերյալ ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական թիմին։

«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։

Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։

Ուժեղ ենք միասին»։

Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից

Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։ Ուժեղ ենք միասին։#այլևս_երբեք#հիշում_ենք_և_պահանջում

Geplaatst door Hayk Marutyan op Zaterdag 25 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ