fbpx
Սպորտ

Արտետան Լոնդոնում է․ նա շուտով կգլխավորի Արսենալը․ The Sun

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան առաջիկա 48 ժամվա ընթացքում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, 37-ամյա մասնագետն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին և մեկնել է Լոնդոն:

Նշենք, որ «Արսենալը» Արտետայի հետ պայմանագիր կնքելու դիմաց 2 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի «Մանչեսթեր Սիթի»-ին:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Արտետային իր համար ամենախոստումնալից մարզիչներից մեկն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ