Եվրամիության արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։
Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա ասել է, որ այց իր անունից է լինելու ու նպատակն է հաստատել իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանային զարգացումներին։
