fbpx
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակչին. Ըմբշամարտի ԱԱ

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոեւի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։

Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը կիսաեզրփակիչ գոտեմարտում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետեւանքով չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից եւ հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ