Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային:
Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ներկայացուցիչ 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթել էր Սլովակիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտության էր մատնել Ավստրիայի ներկայացուցչին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: