Արցախում գրանցվել է քովիդի 28 նոր դեպք-Azat TV
Առողջապահություն
12:21 30/12/2021

Արցախում գրանցվել է քովիդի 28 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք: Հիվանդությունը մեկ օրվա ընթացքում խլել է 1 մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 68 վարակակիր: Նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ