Առողջապահություն
13:48 10/09/2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 22 վարակակիր: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, որից 1083-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ