Առողջապահություն
12:13 24/09/2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 17 վարակակիր: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի մոտ թեստի արդյունքը դրական է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ