fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 45 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է մահվան 1 դեպք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 133 վարակակիր: Նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20790 քաղաքացու հետազոտություն, որից 3339-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ