Առողջապահություն
12:50 15/09/2021

Արցախում քովիդի 5 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 24 վարակակիր: Նրանցից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

ԱՆ-ից հայտնում են, որ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12453 քաղաքացու հետազոտություն, որից 1098-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ