fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 120 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ