fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդի 91 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 144 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1 մահ։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18289 քաղաքացու հետազոտություն, որից 2622-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ