Առողջապահություն
12:56 22/09/2021

Արցախում գրանցվել է քովիդի 5 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 21-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 15 վարակակիր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12814 քաղաքացու հետազոտություն, որից 1125-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ