Առողջապահություն
12:44 28/10/2021

Արցախում քովիդի 65 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 65 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 148 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Գրանցվել է կորոնավիրուսից ևս 1 մահվան դեպք։ Մահացողը 69-ամյա տղամարդ էր։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ