Արցախում դասերը կշարունակվեն դադարեցված մնալ՝ կապված եղանակային պայմանների ու ջեռուցման խնդրի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
- Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Շուշիի հայերի ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ
- ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
«Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը», – ասված է տարածված հաղորդագրությունում։
