fbpx
Արցախ

Արցախում նոյեմբերին ռեկորդային թվով երեխա է ծնվել

Այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետությունում ծնվել է 178 երեխա։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ հետապատերազմական շրջանի համար այս թիվը ռեկորդային է ու մոտ է մինչպատերազմական շրջանին։

Հարությունյանը նշել է, որ արցախցիների հաջողությունների գրավականը ժողովրդագրական աճն է, ու վստահեցրել, որ Կառավարությունը չի խնայելու ջանք ու եռանդ՝ Արցախում բնական ու մեխանիկական աճը խթանելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ