fbpx
Սպորտ

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք․ Արթուր Ալեքսանյանը զորակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին։

Արթուր Ալեքսանյանը գրառման մեջ ընդգծել է՝ բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:

Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,- ասված է Արթուր Ալեքսանյանի գրառման մեջ։

https://www.instagram.com/p/CCvdG4WJ61x/?utm_source=ig_embed

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ