Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Բելառուսի Մինսկ քաղաքում ընթացող Եվրոպական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը մեկնարկում, մրցելով Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ, հաղթեց նրան 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: