fbpx
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ միջազգային մրցաշարի չեմպիոն

Իր հաշվին հերթական հաղթանակը գրանցեց Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:

Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի վարպետը տարավ չորս անընդմեջ հաղթանակ և կանգնեց պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին: Ի դեպ, Արթուրը եզրափակիչում գետնեց Ադրբեջանի ներկայացուցչին:

Երկրորդ տեղը գրավեցին Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ / և Կարապետ Չալյանը / 77 կգ /: Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/ և Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ բավարարվեցին երրորդ տեղով:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ