Սպորտ
12:24 08/10/2019

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։

Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։

Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբորի 12-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ