fbpx
Սպորտ
20:30 01/12/2019

Արթուր Դավթյանը նվաճեց ոսկին․ Վորոնինի գավաթ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաջող մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի ունեցած կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Բազմամարտում և նժույգի թափեր վարժությունում հայ մարմնամարզիկը գրավել է առաջին տեղը: Օղակների վարժությունում Դավթյանը երկրորդն էր, իսկ զուգափայտում եւ պտտաձողում՝ երրորդը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավել է 10-րդ տեղը, իսկ օղակների վարժությունում գրանցել է երրորդ արդյունքը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարը սպասարկող մրցավարների թվում էր: Մրցաշարում հանդես են եկել 100-ից ավելի մարմնամարզիկներ 14 երկրներից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ