fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ:

Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ:

Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:

Հունիսի 25-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ), ովքեր հաղթանակներ տարան 1/8 եզրափակիչում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ